Միջազգային

Հնդկաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները կքննարկեն միջազգային իրավիճակը

Հնդկաստանն ակնկալում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի առաջին պաշտոնական այցը Նյու Դելի հնարավորություն կտա քննարկել տարածաշրջանային և միջազգային խնդիրներն ու երկկողմ համագործակցությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին։ 

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախարար Սուբրամանիամ Ջայշանքարը Նյու Դելիում բանակցություններ կվարի Բերբոքի հետ, ում՝ Հնդկաստան այցը մեկօրյա է լինելու։ Հնդկաստանի ղեկավարության հետ այլ հանդիպումներ նախատեսված չեն։