Միջազգային

Ռուսաստանը շահագրգիռ է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպմանը Լավրովը հայտարարել է, որ «Ռուսաստանը շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ՝ հաշվի առնելով 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվար-նոյեմբերի և այս տարվա հոկտեմբերի Սոչիի պայմանավորվածությունները»։ 

Քննարկվել են նաև ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները։