Միջազգային

Մոսկվայում ավտոբուսի վթարի հետևանքով 13 մարդ է տուժել, այդ թվում՝ 5 երեխա

Մոսկվայի հարավ-արևելքում ավտոբուսի հետ վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվայի Լյուբլինսկայա փողոցում ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել լուսավորության սյանը։

Ուղևորներից 13-ը տարբեր աստիճանի վնասվածներ են ստացել։ Ներկայումս դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։