Ուկրաինան մտադիր է արգելել Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը
Միջազգային
2 Դեկտեմբերի 2022, 16:02Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են արգելել Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը։Նախագահի խոսքով՝ նման օրենքի մասին որոշումն ընդունվել է ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում, որը դիտարկել է «Ուկրաինայի առանձին կրոնական շրջանակների և ագրեսոր պետության միջև կապերի բազմաթիվ փաստեր»։
Զելենսկին առանձին-առանձին նշել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (ՈւՈւԵ) կանոնադրության Մոսկվայի պատրիարքարանի հետ եկեղեցական-կանոնական կապի առկայության վերաբերյալ փորձաքննություն անցկացնելու մասին։
Նախորդ տարվա մայիսին ՈւՈւԵ-ն անցկացրեց ժողով, որից հետո հայտարարեց Մոսկվայի պատրիարքարանից անջատման մասին։ Միևնույն ժամանակ, քննարկումներն այն մասին, թե արդյոք ՈւՈւԵ-ն իսկապես անկախ է Մոսկվայից, դեռ շարունակվում են։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն