Միջազգային

«Ադրբեջանը պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները». Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի անվտանգությանը նվիրված ասուլիսում հայտարարել է ադրբեջանական կողմի պատրաստակամության մասին՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքները. «Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել դա, երաշխիքներ տալ Ղարաբաղի հայերին՝ կապված այն իրավունքների հետ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»։

«Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին», - հավելել է Լավրովը։