Միջազգային

Թուրքիան մտադիր է գործարկել «Մետաքսի ճանապարհը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հինգշաբթի օրը դիմելով երկրի արևելյան Աղրի նահանգում Աղրի-Խամուր-Թութակ-Պաթնոս ավտոճանապարհի բացման արարողության մասնակիցներին, խոսել է նաև «մետաքսի ճանապարհի» մասին։ Ըստ Էրդողանի՝ «մետաքսի ճանապարհը» Կովկասի երկրներով Թուրքիան կապում է կենտրոնական Ասիային և Չինաստանին։   

«Հաշվի առնելով ներկա պահանջները՝ մենք վճռական ենք՝ վերականգնելու պատմական «Մետաքսի ճանապարհը»: Անմիջապես արևելյան Անատոլիայի Աղրի նահանգի տարածքով կան երթուղիներ, որոնք կապում են Թուրքիան Կովկասի երկրների հետ, այնուհետ՝ դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան: «Զանգեզուրի միջանցքի» իրականացման շնորհիվ Աղրիի գավառի նշանակությունը կմեծանա»,- հայտնել է Էրդողանը։