Միջազգային

Բայրամովը կրկին մեղադրում է Հայաստանին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Վարշավայում ադրբեջանագիտության 1-ին եվրոպական համաժողովի շրջանակներում՝ «Տարածաշրջանում նոր իրողություններ. Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետության և կայուն խաղաղության հեռանկարները» խորագրով միջոցառմանը, հայտարարել է. 

«Չնայած խաղաղության օրակարգն առաջ մղելու Ադրբեջանի ջանքերին և առաջարկներին, Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, որոնք բխում են 2020 թվականի եռակողմ հայտարարությունից և Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև այլ պայմանավորվածություններից՝ խոչընդոտելով կարգավորման գործընթացին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։