Միջազգային

Մեկնարկել է Մակրոնի պետական այցը ԱՄՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը պետական այցով ժամանել է ԱՄՆ։ Նրան հյուրընկալել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Սպասվում են ԱՄՆ-Ֆրանսիա, ԱՄՆ-ԵՄ առևտրի վերաբերյալ ինտենսիվ բանակցություններ։ 

Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Վաշինգտոնից դուրս գտնվող Էնդրյուս ամերիկյան ռազմաբազայում բազայում իր վայրէջքի և ժամանման տեսանյութով։ Նա երկու օր կանցկացնի մայրաքաղաքում Վաշինգտոնում՝ նախքան այցելելու Նոր Օռլեան, որը ժամանակին ֆրանսիական քաղաք է եղել: