Միջազգային

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը 300 հզ դոլար է տրամադրել Դադիանի իշխանների ամրոցի վերականգնմանը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Զուգդիդիում Դադիանի պալատի վերականգնման համար 300 հազար դոլար հատկացնելու մասին։ Դադիանի պալատը մեգրել իշխանների նստավայրն է եղել։ Ներկայիս պալատը կառուցվել է 1873-78 թթ.՝ արքայադուստր Եկատերինա Դադիանիի համար:

Եկատերինա Ալեքսանդրովնա Ճավճավաձե-Դադիանին, ով նաև Նինա Գրիբոեդովայի քույրն է, Եվրոպայից ուղարկված այգեպանների օգնությամբ պալատի շուրջ այգի է կառուցել, որը այժմ իր 26,4 հա տարածքով Զուգդիդիի հիասքանչ բուսաբանական այգին է։

Այստեղ է պահվում նաև Նապոլեոնի երեք մահվան դիմակներից մեկը։ Այն Վրաստան է բերել արքայազն Աշիլ Մուրատը՝ մարշալ Մուրատի թոռը, ով ամուսնացել է մեգրելների վերջին տիրակալ Նիկո Դադիանիի քրոջ՝ Սալոմե Դադիանիի հետ։