Միջազգային

Պեսկովը հայտնել է Ուկրաինայի հետ բանակցելու պայմանները

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են սկսվել, եթե Կիևը քաղաքական կամք և պատրաստակամություն ցուցաբերի՝ քննարկելու Մոսկվայի պահանջները». այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Միաժամանակ, Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ «այժմ ոչ մի բանակցություն հնարավոր չէ, քանի որ դրանք բացարձակապես մերժվում են ուկրաինական կողմից». «Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- հավելել է նա։