Միջազգային

Էրդողանն ու Ասադը շուտով կհանդիպեն

Շուտով կարող է կայանալ Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի հանդիպումը, որի կազմակերպման համար ընթանում է «կուլիսային դիվանագիտություն»։ Այդ մասին գրել է թուրքական Hürriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, ով մոտ է կառավարական աղբյուրներին։ 

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալընը հոկտեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկում է միջնորդել Էրդողանի և Ասադի հանդիպմանը: Ինքը՝ Էրդողանը, նոյեմբերի կեսերին ասել էր, որ Անկարան կարող է գնահատել այս առաջարկը, երբ ժամանակը գա, քանի որ քաղաքականության մեջ «նեղանալ» չկա։ Ավելի ուշ Սելվին ասել է, որ Էրդողանի ու Ասադի հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում՝ նախագահ Պուտինի միջնորդությամբ։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է ավարտել քաղաքացիական պատերազմը Սիրիայում։