Միջազգային

Չինաստանն Իսրայելին և Թուրքիային կոչ է անում դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա

Չինաստանը կոչ է անում Թուրքիային և Իսրայելին անհապաղ դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա, հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանգը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Մենք պետք է խստորեն պաշտպանենք Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Սիրիայում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն: Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիային և հայտարարել, որ ցամաքային գործողություն է իրականացնելու: Իսրայելի օդային հարվածները նույնպես շարունակվել են Սիրիայի դեմ»,- ասել է Գենգ Շուանգը: 

Նրա խոսքով՝ այս բոլոր գործողությունները կոպտորեն խախտում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կարող են հանգեցնել սիրիական հակամարտության սրման ու տարածման։

«Չինաստանը հայտնում է իր խորը մտահոգությունը։ Մենք կոչ ենք անում Թուրքիային և Իսրայելին անհապաղ դադարեցնել հարձակումները, խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը և շարունակել երկխոսությունը՝ համապատասխան խնդիրները լուծելու համար»,- ընդգծել է նա։