Միջազգային

ՀԱՊԿ-ը կստեղծի բիոանվտանգության համակարգող խորհուրդ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծվում է բիոանվտանգության համակարգող խորհուրդ։ Այն կքննարկի մի շարք երկրներում կենսաբանական լաբորատորիաների գործունեության խնդիրը։ Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովում որոշվել է ստեղծել կենսաանվտանգության համակարգող խորհուրդ: Կքննարկվի կենսալաբորատորիաների թեման»,-ասել է Զասը։ 

«ՀԱՊԿ-ի շրջանակներում կենսաանվտանգության փորձագիտական ​​գնահատումն անհրաժեշտ է, քանի որ կազմակերպության առանձին երկրներ այդ ոլորտում վտանգ են տեսնում»,-հավելել է նա։