Միջազգային

Չինաստանում շարունակվում են կորոնավիրուսային ցույցերը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում և բազմաթիվ այլ քաղաքներում շարունակվել են զանգվածային բողոքի ցույցերն՝ ընդդեմ սահմանափակող միջոցների, որոնք երկրի իշխանությունները մտցրել են կորոնավիրուսի դեմ պայքարի պատճառաբանությամբ։

Պեկինում ցուցարարները դուրս են եկել փոփողոցներ՝ ձեռքներին սպիտակ թղթեր պահած՝ որպես երկրում գրաքննության դեմ բողոքի նշան։ Մարդիկ վանկարկում են՝ «Հեռացրեք կարանտինը» և «Մենք չենք ուզում PCR թեստեր, մենք ազատություն ենք ուզում»։ Ներգրավվել է ոստիկանությունը, բերման ենթարկվածների հստակ թիվը հայտնի չէ։

Բողոքի երթեր են անցկացվել նաև Չինաստանի այլ քաղաքներում՝ Շանհայում, Չենդուում, Չունցինում, Ուհանում և Նանկինում։