Միջազգային

Ռուսաստանն ու Ղազախստանը կոչ են արել համատեղ հզորացնել ՀԱՊԿ-ի կարողությունները

Ռուսաստանը և Ղազախստանը հանդես են գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համատեղ կարողությունների զարգացման օգտին: Այս մասին ասված է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ընդունած հռչակագրում։

Նշվում է, որ երկու երկրները մտադիր են բարելավել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմները, պայքարել միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, կազմակերպված հանցավորության և այլ ժամանակակից միջսահմանային մարտահրավերների ու սպառնալիքների դեմ, զարգացնել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը և ընդլայնել կազմակերպության գործընկերությունների շրջանակը։