Միջազգային

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվեց և ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը (տեսանյութ)

Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվեց և ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը։ Երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։ 

Հիշեցնենք, որ Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է կիրակի՝ նոյեմբերի 20-ին, կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,31%-ը։