Միջազգային

Պուտինը կհանդիպի մոբիլիզացվածների ընտանիքների հետ

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախապատրաստվում է նախագահ Պուտինի հանդիպումը մոբիլիզացվածների ընտանիքների հետ։ Այդ թվում՝ Պուտինը կհանդիպի մոբիլիզացվածների մայրերին։  

Պեսկովը նաև հավելել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայի հարցում տարաձայնություններ ունեն, սակայն հարաբերությունների բարեկամական բնույթը թույլ է տալիս կառուցողական քննարկել տարաձայնությունները։