Միջազգային

Նորվեգիան 195 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային

Նորվեգիայի կառավարությունը որոշել է 2 մլրդ նորվեգական կրոն (մոտ 195 մլն դոլար) հատկացնել Ուկրաինային՝ ձմեռային էներգամատակարարմանն աջակցելու համար։ Այս մասին ասվում է Նորվեգիայի կառավարության հայտարարության մեջ։

Նորվեգիայի ֆինանսների նախարար Տրիգվե Սլագսվոլ Վեդումը համապատասխան պայմանագիրն ստորագրել է «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» ներկայացուցչի հետ, որոնց միջոցով ֆինանսական օգնություն է ուղարկելու Ուկրաինային՝ գազ գնելու համար։