«Լեհաստանում ընկած հրթիռը արձակվել է Ուկրաինայի ՀՕՊ համակարգից». Wall Street Journal
Միջազգային
16 Նոյեմբերի 2022, 14:20Երեքշաբթի օրը Լեհաստանի արևելքում ընկած հրթիռը արձակվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգից։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան արևմտյան պաշտոնյաների, որոնք տեղյակ են ԱՄՆ նախնական գնահատականից։
«Այն, որ հրթիռը պատկանում է Ուկրաինային և արձակվել է ուկրաինական տարածքից, վկայում է դրա բեկորների նախնական վերլուծությունը և ռադարային տեխնիկայի միջոցով տարածքի ուսումնասիրությունը»,- գրում է թերթը։
Պարբերականի տվյալներով՝ փորձագետների առաջին եզրակացությունները կքննարկվեն չորեքշաբթի՝ ՆԱՏՕ-ի երկրների արտակարգ հանդիպման ժամանակ։ Կողմերը պետք է վերլուծեն հետախուզության տվյալներն ու դիտարկեն գործողությունների տարբերակներ։ Միաժամանակ, նրանք հաշվի կառնեն, որ Ուկրաինան ստիպված էր պաշտպանվել ռուսական ԶՈՒ հրթիռային հարվածներից։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն