Միջազգային

Պուտինը ելույթ չի ունենա G20-ում, այդ թվում՝ առցանց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ չի ունենա G20-ի գագաթնաժողովում, այդ թվում՝ առցանց։ Ռուսական պետական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ խաղաղ բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել «հատուկ գործողության» նպատակներին, սակայն դրանք այժմ անհնար են «ուկրաինական կողմի դիրքորոշման շնորհիվ»։

Խոսելով հացահատիկի գործարքի երկարաձգման հնարավորության մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ նման որոշումները չեն հայտարարվում. «Բանակցությունները շարունակվում են»,-պարզաբանել է Պեսկովը։