Միջազգային

Լեհաստանն ու Վրաստանը համատեղ անօդաչուներ կարտադրեն

Լեհական «WB Electronics» ընկերությունը և վրացական «Դելտա» պետական ​​ռազմագիտատեխնիկական կենտրոնը ստեղծել են «Դելտա-ՀԲ» համատեղ ձեռնարկություն, որը շուտով անօդաչու թռչող սարքերի արտադրություն կսկսի։ 

Այս մասին ուրբաթ հայտնել է Վրաստանի ՊՆ-ն՝ առանձին ընդգծելով, որ մոտ ժամանակներս կթողարկվի վրացական առաջին աթս-ն։ Բացի այդ, Վրաստանում կստեղծվի նաև անօդաչու թռչող սարքերի վարման վերապատրաստման կենտրոն։