Միջազգային

Պուտինը չի մասնակցի Ինդոնեզիայում G20 համաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի G20 գագաթնաժողովին, որը կանցկացվի նոյեմբերի 15-16-ը Բալիում (Ինդոնեզիա): Փոխարենը Ռուսաստանը կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Դա նոյեմբերի 10-ին հաստատել են ինչպես Ինդոնեզիայի կառավարությունը, այնպես էլ այդ երկրում ՌԴ դեսպանատունը։ Միաժամանակ, երկու կողմն էլ կարծիք են հայտնել, որ Պուտինը կարող է մասնակցել գագաթնաժողովի շրջանակներում առցանց հանդիպումներից մեկին։