Միջազգային

Հնդկաստանը կսկսի վաճառել սեփական արտադրության 155 մմ հաուբիցներ

Հնդկական Kalyani Strategic Systems Ltd մասնավոր ընկերությունը արտահանման պատվեր է ստացել հայրենական դիզայնի և արտադրության քարշակվող 155 մմ տրամաչափի հաուբիցների (ATAGS) խմբաքանակի մատակարարման համար։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The Times of India-ն։

Հնդկաստանն առաջին անգամ կսկսի արտահանել սեփական արտադրության հրետանային համակարգեր։ 

Հաուբիցների մատակարարումների արժեքը կկազմի 155 մլն դոլար, որոնք երեք տարվա ընթացքում կարտահանվեն «հակամարտության գոտում չգտնվող» երկիր։ Ներմուծող պետությունը չի նշվում։