Միջազգային

«Ռուսական զորքերի դուրս բերումը Խերսոնից դրական քայլ է». Էրդողան

«Անշուշտ, անհնար է նշել հակամարտության ավարտի ճշգրիտ ամսաթիվը։ Սակայն Խերսոնի վերաբերյալ Ռուսաստանի վերջին որոշումը դրական և կարևոր քայլ է»,- հայտարարել է Էրդողանը։

Պետության ղեկավարը նշել է, որ եթե ՌԴ ղեկավարը մասնակցի Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին, ապա Պուտինի հետ անձնական հանդիպման հնարավորություն կստեղծվի. «Հակառակ դեպքում մենք կշարունակենք երկխոսությունը հեռախոսազրույցների ձևաչափով»,- հայտարարել է Էրդողանը։ «Մենք հույս ունենք, որ Թուրքիայի միջնորդական ջանքերը կհաջողեն, և պատերազմի մթնոլորտից անցում կլինի խաղաղության»,- ասել է Էրդողանը։