Միջազգային

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծմանը. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին ասել է, որ կովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ճանապարհը ոչ թե անդրտարածաշրջանային միջամտության կարիք ունի, այլ պետք է հիմնվի տարածաշրջանի երկրների համագործակցության վրա։ 

Անդրադառնալով Հայաստանին Իրանի աջակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին՝ Քանաանին ասել է, որ «Իրանը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ աջակցելու իր հյուսիսային հարևանների միջև առկա խնդիրների լուծմանը երկկողմ, եռակողմ և վեցակողմ տարածաշրջանային շրջանակներում»:

Քանաանին կրկնել է, որ Իրանի հիմնարար դիվանագիտությունը հիմնված է բարիդրացիական հարաբերությունների և բոլոր հարևանների հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև յուրաքանչյուր հարևանի հետ կապերի ամրապնդման վրա, բայց դա չի նշանակում նման կապերն օգտագործել մեկ այլ հարևանի դեմ։