Միջազգային

Ռուսաստանը Իրանին ԱԹՍ-ների համար արևմտյան զենքի նմուշներ է փոխանցել

Կամիկաձե անօդաչու սարքերի համար, որոնք ռուսական զորքերը կիրառում են Ուկրաինայի ենթակառուցվածքների դեմ, Ռուսաստանը ոչ միայն 140 միլիոն եվրո է կանխիկ վճարել Իրանին, այլև հանձնել է պատերազմի ընթացքում գրավված արևմտյան զենքի մի քանի նմուշ: 

Այս մասին բրիտանական Sky News հեռուստաալիքին հայտնել է «անվտանգության ոլորտի աղբյուրը»՝ անանունության պայմանով։ Sky News-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Իրանին է փոխանցել բրիտանական NLAW հակատանկային հրթիռը, ամերիկյան Javelin հակատանկային հրթիռը և Stinger զենիթային հրթիռը։

Ի պատասխան՝ Իրանը փոխանցել է 160 կամիկաձե անօդաչու թռչող սարք՝ 100 հատ «Շահեդ-136» և 60 հատ «Շահեդ-131», ինչպես նաև «Մոհաջեր-6» աթս-ներ, որոնք կարող են արկեր նետել: Բացի այդ, Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 200 միլիոն եվրո արժողությամբ աթս-ների հետագա մատակարարման շուրջ։