Միջազգային

Թայվանը 1,6 մլրդ դոլար կհատկացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության համար

Թայվանի կառավարությունը 1,6 միլիարդ դոլար հատկացնում է տեղական մասնավոր ընկերությունների խմբի կողմից անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար՝ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար: Այս մասին հայտնել է Financial Times-ը։

Երեք տարվա համար նախատեսված այս նախագծի հիմնական նպատակը լինելու է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը «հատուկ առաքելությունների համար»։

Ընկերությունները կզբաղվեն, մասնավորապես, ծովային նավերի վրա տեղադրված միկրո-անօդաչու թռչող սարքերի և հետախուզական անօդաչու թռչող սարքերի ստեղծմամբ։ Ինչպես և սպասվում էր, առաջին պատվերներն արտադրողներին պետք է հասնեն մինչև 2023 թվականի հուլիսը։