Միջազգային

Հնարավոր է՝ Թուրքիան սկսի գազ արդյունահանել

«Թուրքիան կարող է սկսել իր բնական գազի արտահանումը Սև ծովի հանքերից, եթե իր տարածքում գազի կենտրոն բացվի». երկուշաբթի օրը հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

«Բաշխման կենտրոնը լինելու է Թրակիայում, քանի որ այնտեղ են գնում շատ խողովակաշարեր։ Իհարկե, մենք գնում ենք արտահանող երկիր դառնալու ուղով։ Սև ծովի գազը մենք կներառենք համակարգում։ Կախված կարիքներից՝ օրակարգում կարող է լինել նույնիսկ այդ գազի արտահանումը»,- ասել է նա TRT-ին տված հարցազրույցում։