Միջազգային

Թուրքմենստանը ցանկանում է Ադրբեջանով ու Վրաստանով գազ արտահանել Եվրոպա

«Թուրքմենիան հույս ունի Կասպից ծովով դեպի Եվրոպա գազատար կառուցել։ Տրանսկասպյան նախագիծը օրակարգից հանված չէ»,- ADIPEC համաժողովում ասել է Թուրքմենիայի փոխվարչապետ Շահիմ Աբդրախմանովը։ Նա պարզաբանել է, որ նախագիծը ենթադրում է գազատարի կառուցում Ադրբեջանի տարածքով դեպի Վրաստան, այնուհետ՝ Արևելյան Եվրոպայի երկրներ։

Թուրքմենիայի պոտենցիալ պաշարները կազմում են 71,2 միլիարդ տոննա նավթային համարժեք, որից 53 միլիարդ տոննան՝ ցամաքային, 18,2 միլիարդ տոննան՝ ծովում։ Հայտնաբերվել է ավելի քան 190 նավթի ու գազի հանքավայր։

Հարակից կառույցներով ամենամեծ «Գալկինիշ» հանքավայրի պաշարները գնահատվում են 27,4 տրիլիոն մ3 գազ։