Միջազգային

Մոսկվան և Անկարան քննարկում են Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը

Ռուսաստանը և Թուրքիան փորձագիտական ​​մակարդակով քննարկում են թուրքական տարածքում ռուսական բնական գազի Եվրոպա առաքման միջազգային բաշխիչ կենտրոն ստեղծելու հարցը։ Այս մասին երկուշաբթի օրը հրապարակված «Dünya» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։

Այս հարցը քննարկվել է հոկտեմբերի 13-ին՝ Աստանայում, Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի գագաթնաժողովի շրջանակներում