Միջազգային

Հանդիպել են Շառլ Միշելն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին ԵՄ խորհրդի ղեկավարը գրել է իր Twitter-ում։

«Ղազախստանը տարածաշրջանային համագործակցության ակտիվ աջակիցն է: Ես վերահաստատեցի ԵՄ-ի խորը հանձնառությունը խաղաղությանն ու կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է նրա հրապարակման մեջ:

Քննարկվել են նաև տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, «կանաչ» օրակարգը և մարդու իրավունքները։

Եվրախորհրդի ղեկավարը ժամանել է Աստանա՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի և Եվրամիության երկրների ղեկավարների առաջին գագաթնաժողովին։