Միջազգային

Իրանի ու Ռուսաստանի միջև համապարփակ համագործակցության պայմանագիր կկնքվի

Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է Թեհրանի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների շարունակության մասին՝ երկու երկրների միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի կնքման նպատակով։ Նա նշել է, որ այս համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա մինչև տարեվերջ։

Այդ մասին նա հայտարարել է «Դիվանագիտության ոլորտ» հեռուստատեսային հաղորդման ժամանակ։

Նա նաև մատնանշել է այն հարցերը, որոնց մասին չի խոսվել Իրանի հետ էմբարգոն հանելու բանակցություններում արևմտյան երկրների պահանջների առնչությամբ։ «Միջուկային համաձայնագրի եզրին մենք բախվեցինք Իրանի «Սև ցուցակից» Սոլեյմանիի սպանությանը մասնակցած 60 անձանց անունները հանելու պահանջներին, ինչը չարդարացված քայլ է, և մեք նրանց վստահեցրել ենք, որ դա կարմիր գիծ է»,- հավելել է Աբդոլահյանը։