Միջազգային

Ուկրաինան շարունակում է հակահարձակումը Խերսոնի ու Լուգանսկի ուղղությամբ

Ուկրաինայի հակահարձակումը, որը սկսվել է Խարկովի մարզում, դեռ չի հասել գագաթնակետին և ակտիվորեն շարժվում է Լուգանսկի մարզ. նշում է պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը: 

Ռուսական ուժերը չեն կարողացել պահել Օսկոլ և Հյուսիսային Դոնեց գետերի ափերը և դրանք օգտագործել որպես բնական սահմաններ, որպեսզի կանխեն ուկրաինական ուժերի առաջխաղացումը Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի հյուսիս-արևելքի խոցելի հատվածներ: 

«Հյուսիսային և հարավային ուղղություններով շարունակվող հակահարձակումը, հավանաբար, ստիպում են Կրեմլին՝ առաջնահերթություն տալ գործողությունների մի շրջանի պաշտպանությանը՝ ի վնաս մյուսի, ինչը պոտենցիալ մեծացնում է երկու շրջաններում Ուկրաինայի հաջողության հավանականությունը»,- գրում են ISW-ի փորձագետները նոր ամփոփագրում: