Միջազգային

Ղազախստանի իշխող կուսակցությունն առաջարկել է նախագահի թեկնածու առաջադրել Տոկաևին

AMANAT կուսակցության նախագահ Երլան Կոշանովն առաջարկել է Ղազախստանի նախագահի թեկնածու առաջադրել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Նման առաջարկ նա հնչեցրել է կուսակցության 24-րդ արտահերթ համագումարում։

«Մասշտաբային փոփոխությունները պետք է ունենան իրենց օրինական շարունակությունը։ Իսկ պետության առջև կանգնած մեծ նպատակին և իդեալներին հասնելու համար մեզ պետք է արժանի առաջնորդ։ Այդ պատճառով որպես նախագահի թեկնածու առաջարկում եմ Կասիմ-Ժոմարտ Քեմելևիչ Տոկաևին»,- ասել է Երլան Կոշանովը։