Միջազգային

ԵՄ երկրների դեսպանները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը

Եվրամիության պետությունների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր՝ ութերորդ փաթեթը։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում հայտնել Է Չեխիայի ներկայացուցչությունը, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում։ Նոր պատժամիջոցները դարձել են Եվրամիության արձագանքը Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցմանը։ Սպասվում է, որ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 6-ին։