Զախարովան Բաքվին և Երևանին կոչ է արել ստուգել գնդակահարության տեսագրությունը
Միջազգային
3 Հոկտեմբերի 2022, 18:00Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «ՌԻԱ Նովոստի»-ին մեկնաբանելով համացանցում հայ և ադրբեջանցի զինվորականների մահապատիժների հայտնվելը, կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով անհապաղ վերլուծել դրանք:
«Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանությամբ։ Միջազգային հումանիտար իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական իշխանություններին՝ անհապաղ անցկացնել տվյալ տեսահոլովակների համակողմանի վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով: Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար: «Ելնում ենք նրանից, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն