Միջազգային

ԱՄՆ-ն ուկրաինական վարժեցման համար նոր կառավարման կենտրոն կստեղծի

ԱՄՆ-ի ՊՆ-ում մտադիր են սպառազինության համակարգման և ուկրաինական բանակի ուսուցման համար նոր հրամանատարություն ստեղծել: Ինչպես հաղորդում Է CNN-ը, այն տեղակայվելու է գերմանական Վիսբադենում՝ շատ ուսումնական հարթակներից ոչ հեռու, որոնք ԱՄՆ-ն օգտագործում է ուկրաինացի զինվորականների ուսուցման համար:

Հաղորդվում է, որ կստեղծվի ֆորմալ կառույց՝ մատակարարումների կառավարման համար։ Հրամանատարությունը կենթարկվի Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Քրիստոֆեր Կավոլիին։