Միջազգային

Ստամբուլի օդանավակայանը չվերթների թվով Եվրոպայի առաջատարն է

Ստամբուլի օդանավակայանից սեպտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ամենամեծ թվով չվերթներն են իրականացվել Եվրոպայում։ Աէրոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության տվյալներով՝ սեպտեմբերի 19-26-ը Ստամբուլի օդանավակայանից իրականացվել է առավելագույն թվով չվերթներ՝ օրական միջինը 1286:

Միևնույն ժամանակ, «Türk Hava Yolları» ավիաընկերությունը Եվրոպայում զբաղեցրել է երրորդ տեղը կատարված չվերթների թվով՝ օրական միջինը 1376: Ստամբուլի օդանավակայանը մեկ շաբաթում կատարած չվերթների քանակով առաջ է անցել այնպիսի օդանավակայաններից, ինչպիսիք են «Սհիպհոլ» (Ամստերդամ)-1272 չվերթ, և «Շառլ դը Գոլ» (Փարիզ)-1236 չվերթ։