Միջազգային

Ճապոնիան կարող է օրինականացնել մարիխուանայի ներմուծումն ու օգտագործումը

չՀինգշաբթի Ճապոնիայի առողջապահության նախարարության խումբը խորհուրդ է տվել վերանայել երկրի դեղերի մասին օրենսդրությունը՝ թույլ տալու համար մարիխուանայի դեղագործական արտադրանքի ներմուծումն ու օգտագործումը:

Առաջարկությունը հիմնված է բժշկական կարիքների բավարարման և Ճապոնիան միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու վրա: Վերանայումը կտարածվի մարիխուանայի այն արտադրատեսակների վրա, որոնց անվտանգությունն ու արդյունավետությունը կհաստատվեն դեղագործական և բժշկական սարքերը կարգավորող օրենքներով: