Ղազախստանը պատրաստ է դառնալ Եվրասիայի խոշոր թվային հանգույցը
Միջազգային
28 Սեպտեմբերի 2022, 18:11Ղազախստանը ռազմավարական խնդիր է դրել՝ դառնալ եվրասիական տարածքում խոշորագույն թվային հանգույցներից մեկը։ Այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել Է Digital Bridge ֆորումի լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ այս պահին Ղազախստանը ՄԱԿ-ի թվայնացված պետությունների վարկանիշի թոփ-30-ում է՝ առաջ անցնելով շատ զարգացած երկրներից:
Տոկաևը երկրորդ գերակայությունն է համարել ՏՏ ոլորտի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Ըստ նրա՝ գերակայություններից է նաև թվային տնտեսության և արդյունաբերության զարգացումը։
Ղազախստանի նախագահը առանձին անդրադարձել է նաև մարդկային կապիտալի ամրապնդման հարցերի վրա: Նա հայտնել է, որ երկու տարի առաջ համաշխարհային ՏՏ շուկան 30 մլն մասնագետի կարիք ուներ։ Այսօր պահանջարկն արդեն 100 միլիոն է, իսկ 2025-ին այն կհասնի 200 միլիոնի։ Այդ պատճառով Տոկաևը խոսել է մինչև 2025 թվականը առնվազն 100 հազար բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետների պատրաստման անհրաժեշտության մասին։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն