Միջազգային

Ուկրաինայի «հանրաքվեների» ֆոնին ՌԴ սահմանադրական դատարանի դատավորը հրաժարական է տվել

Ռուսաստանի ՍԴ ամենաերիտասարդ դատավոր Կոնստանտին Արանովսկին հրաժարական է տվել։ Նա իշխանություններին նյարդայնացնում էր բազմաթիվ հատուկ կարծիքներով և բացակայում սահմանադրության փոփոխությունները քննարկելիս։ 2014 թվականին քվեարկել է Ղրիմի անեքսիայի սահմանադրականության օգտին։  Ուկրաինայում ռուսական «հանրաքվեների» ֆոնին Արանովսկին հրաժարական է տվել։ Իրավաբանները նրա հրաժարականը իշխանության դեմ դեմարշ են համարում։

Արանովսկին ՍԴ դատավոր է եղել 2010 թվականից, նրան նշանակել է այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որի հետ միասին սովորել են ասպիրանտուրայում: Այդ պահին երկրի բարձրագույն դատարանն արդեն վերջնականապես ենթարկվում էր իշխանություններին։

Արանովսկու հաշվին 34 հատուկ կարծիք կա՝ ՍԴ որոշումների հետ չհամաձայնելու մասին։ 2020 թվականին ՍԴ դատավորների հատուկ կարծիքները արգելել են հրապարակել։