Միջազգային

ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավվում է տաջիկա-ղրղզական կոնֆլիկտում

Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուհրիդդինը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է տաջիկա-ղրղզական սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտնում է Տաջիկստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է երեկ՝ սեպտեմբերի 27-ին։

Բացի այդ, կողմերը քննարկել են C5+1 ձևաչափի պլատֆորմի կարևորությունը տարածաշրջանի համար։