Իրանում բողոքի ակցիաները չեն հանգեցնի ռեժիմի փոփոխության. Իրանի ԱԳՆ
Միջազգային
28 Սեպտեմբերի 2022, 13:30Իրանում բողոքի ակցիաները չեն հանգեցնի երկրում ռեժիմի փոփոխության։ Այս մասին հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ Նրա խոսքով՝ «երկրում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում»։
Աբդոլահյանը համոզված է, որ շատ բողոքներ արտասահմանյան զլմ-ների և արտաքին քարոզչության արդյունք են. «Մի խաղացեք իրանցի ժողովրդի հույզերի վրա»,- ասել է նախարարը։ Աբդոլահյանը հավաստիացրել է, որ Մախսա Ամինիի մահը «լրջորեն հետաքննվում է»՝ հիշեցնելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին անձամբ է զանգահարել մահացածի ընտանիքին:
«Իրանցիները զգացմունքային մարդիկ են, և միջադեպից հետո առաջին ժամերին նրանք խաղաղ բողոքում էին, և այժմ բոլորը սպասում են, թե երբ կավարտվի հետաքննությունը»,- շարունակել է նախարարը:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն