Միջազգային

Թուրքիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Էրդողանին: Այս մասին հաղորդում է թուրքական «Milli Gazete»-ն։

ՆԳՆ ղեկավարը պաշտոնը լքելու ցանկության մասին հայտարարել է սեպտեմբերի 26-ին՝ կառավարության նիստի ժամանակ։ Այս պահին հայտնի չէ, թե Էրդողանը ինչպես է արձագանքել նախարարի ցանկությանը։

Հիշեցնենք, որ Սոյլուն ցանկանում էր լքել իր պաշտոնը դեռ 2020 թվականի ապրիլին՝ երկրում COVID-19 համաճարակի հետ կապված 48-ժամյա պարետային ժամի ներդրումից հետո։ Միջոցառման հայտարարումից հետո համացանցում տարածվեցին տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես է մարդկանց բազմությունը ներխուժում խանութներ՝ մթերք գնելու: Որոշումը սուր քննադատության էր ենթարկվել նաև գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունում։

Թուրքական մամուլում ակտիվ տեղեկատվություն է տարածվում, որ Սուլեյման Սոյլուին այդ պաշտոնում կփոխարինի Ֆարուք Չելիքը։