Միջազգային

Անկարգությունների կազմակերպման մեղադրանքով Իրանում 12 մարդ է ձերբակալվել

Հետախուզության տվյալներով՝ «քայքայիչ կազմակերպությունները հարձակումներ էին ծրագրել կառավարական և իրավապահ կարևոր օբյեկտների վրա»։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանում) հետախուզական ծառայությունը ձերբակալել է Իրանի հյուսիսում անկարգություններ հրահրող 12 մարդու։ Այս մասին հայտնել Է ISNA գործակալությունը։

Վերջին օրերին Իրանի տարբեր քաղաքներում հուզումներ են տեղի ունեցել 22-ամյա քրդուհի Մաքսի Ամինի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ աղջիկը գլխաշորը սխալ կրելու պատճառով ձերբակալվել էր Իրանի բարքերի ոստիկանության կողմից։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված էր ունեցել, որից էլ մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տեղեկություն էր տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։