Միջազգային

Վերջին 1 շաբաթում ՌԴ-ից Ղազախստան է ժամանել մինչև 100 հազար ռուսաստանցի

Սեպտեմբերի 21-ից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի զորահավաքի մասին, Ղազախստան Է ժամանել Ռուսաստանի 98 հազար քաղաքացի: Այս մասին Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՆԳ նախարար Մարատ Ախմետժանովը։

«Սեպտեմբերի 21-ից մոտ 98 հազար ռուսաստանցի եկել է Ղազախստան։ Մեկնել է 64 հզ-ը»,- ասել է նախարարը ։ Ախմետժանովը նշել է, որ 2018-2019 թվականներին Ղազախստան Է ժամանել Ռուսաստանի շուրջ 3 միլիոն քաղաքացի: