Միջազգային

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել անաչառ ստուգում անցկացնել

Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին կոչ է արել ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ դադարեցնել անհիմն պահանջներ ներկայացնել իրանական միջուկային գործունեության նկատմամբ և անկողմնակալ դիտարկում անցկացնել Իրանում:

Այս մասին նա հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր կոնֆերանսի 66-րդ ամենամյա նստաշրջանում։ Կոնֆերանսն անցկացվում է 2022 թվականի սեպտեմբերի 26-30-ը՝ Վիեննայում: