Միջազգային

Իժևսկում զոհերի թիվը հասել է 15-ի. հայտարարվել է եռօրյա սուգ (Թարմացված)

Այսօր Իժևսկի դպրոցում արյունալի միջադեպից հետո հայտարարվել է եռօրյա սուգ։ Զոհերի թիվը, ըստ ռուսական լրատվամիջոցների, հասել է 15-ի (11 երեխա և 4 մեծահասակ)։ 

Քննչական կոմիտեից հավելել են, որ վիրավորվել է 24 մարդ, այդ թվում՝ 22 երեխա, 2 մեծահասակ։

Հիշեցնենք՝ առավոտյան անհայտ անձը ներժուժել է Իժևսկի դպրոց, կրակոցներ արձակել անվտանգության աշխատակցի, ապա նաև դպրոցականների վրա, ավելի ուշ դասասենյակներից մեկում ինքնասպանություն գործել։