Միջազգային

Ղազախստանում մեկնարկում են ՀԱՊԿ զորավարժությունները

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Ղազախստանի Ժամբիլի և Ալմաթիի շրջաններում կանցկացվեն ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Որոնում-2022» և «Էշելոն-2022» զորավարժությունները:

Այդ կապակցությամբ սեպտեմբերի 22-30-ը Ղազախստան են ժամանում ՀԱՊԿ անդամ պետությունների զորակազմերը։