Միջազգային

Զինված հարձակում Իժևսկի դպրոցում. զոհերի թվում նաև երեխաներ են

Առավոտյան կրակոցներ են հնչել Իժևսկի դպրոցներից մեկում։ Անհայտ անձը զենքով ներխուժել է դպրոց։ Նա երկու «Մակարով» ատրճանակից կրակոցներ արձակել անվտանգության աշխատակցի, ապա նաև դպրոցականների ուղղությամբ։ Ուդմուրտիայի ղեկավար Բրեչալովը հայտնել է, որ Իժևսկի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից, կան զոհեր ու վիրավորներ երեխաների շրջանում:

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ նախնական տվյալներով կա 6 զոհ և մոտ 20 վիրավոր։

Ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդել են, որ դպրոց ներխուժած անձն ինքնասպանություն է գործել։